Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Իրանը մտադիր է նավթի վաճառքում հրաժարվել դոլարից

Իրանը մտադիր է նավթի վաճառքում հրաժարվել դոլարից
08.02.2016 | 23:29

Իրանը մտադիր է նավթի վաճառքն իրականացնելիս հրաժարվել դոլարից և որոշ ընկերությունների հետ գործարքներ կնքել եվրոյով: Իրանի նավթային ընկերությունից Reuters-ին հայտնել են, որ եվրոյով նավթի մատակարարումների գործարքներ են կնքվել ֆրանսիական Total և Litasco ու իսպանական Cepsa ընկերությունների հետ: Թեհրանը չի ցանկանում կախված լինել դոլարից: Եվրոյին անցնելու որոշումն ընդունվել էր, երբ Իրանը պատժամիջոցների տակ էր գտնվում:

Դիտվել է՝ 700

Մեկնաբանություններ